Տաջիկստանում գրանցվել է 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
Տաջիկստանի սահմաններում տեղի է ունեցել 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Ria.ru կայքը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 195 կիլոմետր հեռավորության վրա՝ 12,34 կիլոմետր խորությամբ։
Դուշանբեում գրանցվել է 3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Ավերածությունների ու տուժածների մասին դեռ տեղեկություն չկա։