«Չերամիզիա»-ն գործարան կհիմնի Ջերմուկում. Ծառուկյանի և Ֆ.Պոլիդորիի ներդրումային նոր նախագիծը (տեսանյութ)
Իտալական հայտնի «Չերամիզիա» բրենդն իր դուստր գործարանն է հիմնելու Հայաստանի տուրիստական քաղաք Ջերմուկում:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի և «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի հերթական համատեղ խոշոր նախագիծն իրականություն կդառնա մինչև տարեվերջ՝ Ջերմուկում ստեղծելով նոր աշխատատեղեր: Այդ նպատակով արդեն համագործակցության հուշագիր է ստորագրվել «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի փոխնախագահի և Ջերմուկ համայնքի ղեկավարի միջև: