Մոսկվայի լողափերը փակ են մնում կորոնավիրուսի պատճառով
Մոսկվայում հանգստի գոտիները և լողափերը մնում են փակ՝ կորոնավիրուսի տարածման շարունակական սպառնալիքի պատճառով: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդվում է Մոսկվայի Ռոսպոտրեբնադզորի գրասենյակի պաշտոնական կայքում։
Միևնույն ժամանակ, մայրաքաղաքում անընդհատ մոնիթորինգ է իրականացվում և լողափերի ջրերից նմուշառում կատարվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ Մոսկվայում հուլիսի 1-ից հնարավոր է լողափերը բացվեն, եթե համաճարակային իրավիճակը չվատթարանա։