«Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Հասարակություն

Թեղուտի փրկության շարժումը տապալած ՀԿ-ն տարիներ անց փորձում է «սուրբ» հռչակվել

barigalust.wordpress.com-ը գրում է․

Ամուլսարի այսօրվա թեժ բախումները ինձ հիշեցրին Թեղուտի անտառների համար հայաստանյան բնապահպանների եւ ազնիվ մասնագետների ծանր պայքարը: ՀՀ Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն էր տվել Թեղուտի հանքի բաց շահագործմանը, ինչն ամբողջովին խաթարելու էր տարածքը, քանի որ անտառները լեռան վերին մասում էին, անդառնալի հետեւանքներ էին լինելու մակերեւութային եւ ստորգետնյա ջրերի վրա, կլիմայի եւ տեղացիների կյանքի որակի վատթարացում էր տեղի ունենալու:

Թեղուտի հանքավայրի պոչամբարի տարածք՝ 2009 թվական

 

Վերջին հոդվածս՝ «Պանիկովսկու հերթական կոմբինացիան կամ «Խազեր» ՀԿ—ի կասկածելի խաղերը», ագրեսիվ հարձակման արժանացավ ոմն Սրբուհի Հարությունյանի` «Սոցիալ- Էկոլոգիական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահի կողմից:

Երբ նրան հիշեցրին Թեղուտի հանքի շահագործողներին նրա ակտիվ աջակցության մասին, որի արդյունքում Սրբուհին արժանացավ լավ վճարվող պայմանագրի` Թեղուտի հանքավայրի բնապահպանական կառավարման պլանը մշակելու համար, անմիջապես կտրեց ձայնը, ինչպես նախկինում եւ հիմա ընդհատակից է օր ու գիշեր կռիվ տալիս Թեղուտի անտառների համար պայքարող բնապահպանների դեմ:

Մեր պայքարը հանքը չշահագործելու համար, ավաղ, նպատակին չհասավ: Հանքը, ըստ մամուլի, պատկանում էր Սերժ Սարգսյանին:

Պատահաբար տեղեկացանք, որ «Սոցիալ-Էկոլոգիական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սրբուհի Հարությունյանը, որը կոկորդը չէր խնայում ամենակոպիտ բառերով քննադատելու հանքը շահագործող «Վալեքս» խմբին, դարձել է դրա պայմանագրային աշխատակից եւ մշակում է հանքի բնապահպանական կառավարման պլանը:

Տարատեսակ պոռթկումներ ցուցաբերած Սրբուհին, 180 աստիճանով փոխված, «Վալլեքս» ընկերության գրասենյակում նստած, ջանք ու եռանդ չէր խնայում հանքի շահագործման վերաբերյալ դրական կարծիք ձեւավորելու համար:

Որպեսզի ընթերցողին պարզ լինի այս իրավիճակի խորքային դավադրությունը, ասեմ, որ Սրբուհի Հարությունյանը աշխատել է ՀՀ ԲՆ Բնապահպանական փորձաքննության ՊՈԱԿ-ում` որպես փորձագետ, հետո, ըստ լուրերի, նրան այնտեղից ազատել են բազմաթիվ խնդիրների և կոնֆլիկտների պատճառով: Նրա աշխատանքն այդ ՊՈԱԿ-ում կարևոր է նրանով, որ Սրբուհին քաջատեղյակ էր ՇՄԱԳ օրենսդրության բացերին, որ իրականում բնապահպանական փորձաքննություն չի ապահովվում նախարարության կողմից: Սրբուհին լավ տեղյակ էր նաև, թե ինչ կոռուպցիոն համակարգ է գործում դրական բնապահպանական եզրակացություններ տալու հարցում: Այսինքն` Սրբուհի Հարությունյանն ի սկզբանե լավ պատկերացնում էր, որ հանքի շահագործումը կործանարար է լինելու այդ տարածաշրջանի համար, եւ ոչ մի բնապահպանական պլան չի կարող դա կանխել։

Ստացվում է, որ Սրբուհի Հարությունյանը լավ մշակված շանտաժի ձեւ ուներ` թիրախ է ընտրում, հանրային կատաղի քննադատության ենթարկում, հետո տակից իր ծառայությունը մատուցում քննադատվողին և գումար աշխատում: Այն, ինչ տեղի ունեցավ Թեղուտի հետ, հայտնի է բոլորին` քայքայված անտառային տարածքներ, տեղացիների աղքատացում եւ արտագաղթ, պոչամբարի փլուզում, ինչի արդյունքում մեծ տարածքներ եւ անդրսահմանային ջրեր աղտոտվեցին: Կարեւոր է նշել, որ Թեղուտի հարցում, «Խազեր» ՀԿ-ն, որը պատկանում է ՀՀ ԲՆ վարչության պետ Արամ Գաբրիելյանին, քար լռություն էր պահպանում:

2016 թ. «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա» ՀԿ-ն` ի դեմս Սրբուհի Հարությունյանի, եւ «Խազեր» ՀԿ-ն` ի դեմս Արամ Գաբրիելյանի, միասին են գործում Հայաստանյան Կարմիր խաչից դրամաշնորհ ստանալու համար. «Կլիմայի փոփոխության եւ առողջապահության ոլորտների ազգային ռազմավարության վերլուծություն» թեմայով ծրագրի հաղթող է ճանաչվել «Սոցիալ- էկոլոգիական ասոցիացիա» ՀԿ-ն, իսկ «Քաղաքացիական հասարակության՝ հատկապես աշակերտների եւ երիտասարդության բարձրացման, ազգային քաղաքականության երկխոսության համար նյութերի մշակում» ծրագրի հաղթող է ճանաչվել «Խազեր» ՀԿ-ն:

Հետաքրքիր է, թե ինչպես մեկ մարդուց կազմված ՀԿ-ն, որը չունի ո՛չ կլիմայի փոփոխության, ո՛չ էլ առողջապահության բնագավառի մասնագիտացում եւ փորձ, հանկարծ միջազգային կազմակերպությունից դրամաշնորհ է ստանում:

Պատասխանը գտնում ենք, երբ ընթերցում ենք այդ երկու դրամաշհնորների հաշվետվությունները` «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա» ՀԿ-ի, այսպես կոչված, «վերլուծությունը» գրեթե ամբողջությամբ կրկնում է «Խազեր» ՀԿ-ի հաշվետվությունը: Սակայն դա դեռ ամենավտանգավորը չէ: Չանդրադառնալով Հայաստանում կլիմայի փոփոխության իրական պատճառներին, չներկայացնելով կլիմայի փոփոխության պատճառով մարդու առողջությունը վատթարացնող փաստացի վիճակը (նման ուսումնասիրություն Հայաստանում չի էլ կատարվել)` Սրբուհի Հարությունը գովքն է անում Արամ Գաբրիելյանի «կլիմայական նոր ֆինանսական մեխանիզմների», որոնց արդյունքում վարկային բեռն ընկնում է թե՛ համայնքի, թե՛ սովորական քաղաքացու վրա: Այդ վտանգի մասին ահազանգել եմ հոդվածում:

Ուստի լրիվ հասկանալի էր, որ հոդվածի հրապարակումից հետո միակը Սրբուհի Հարությունյանն էր, որ կատաղի հարձակում կատարեց ինձ վրա: Դե պարզ է` տիրոջը` Արամ Գաբրիելյանին, փրկելու հարց ուներ:

Գալուստ Նանյանի նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում