Չէ, էս նորմա՞լ ա. Գիշերվա կեսին դատարկ փողոցում ինձ տուգանում են` դիմակը մի պահ իջեցնելու համար. Վարդան Սարգսյան (տեսանյութ)
Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Չէ, էս նորմա՞լ ա:
Գիշերվա ժամը 2:40,երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա,ինձ տուգանում են 10.000 դրամով,քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե ՀԱՆԵԼ եմ,այլ ԻՋԵՑՐԵԼ):
Եվ ամենից շատ զարմացա այն փաստից,որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ,մինչդեռ արդեն քանի օր շարունակ Arsen Torosyan ը և Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ^ը նշում են, որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:
Ես, լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը: Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցլել դիմակը դա խախտու՞մ է:
Եթե այո, վճարեմ 10.000 դրամը»: