Իտալիայում նախատեսում են ֆուտբոլային հանդիպումներն անցկացնել հանդիսականներով
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է ընթացիկ մրցաշրջանում թույլ տալ երկրպագուներին այցելել մարզադաշտ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Քննարկվում է հանդիպումներին ներս թողնել մարզադաշտի տարողության 25 տոկոսի չափով մարդ։ Հանդիսատեսները պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունն ու կրեն դիմակներ։
Ըստ նախնական տեղեկությունների երկրպագուները խաղերին կարող են ներկա գտնվել օգոստոս ամսին։