Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնում՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ․ Արսեն Բաբայան (վիդեո)
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատախազություն հանձնեցին դիմում։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:
«Մասնավորապես, մենք հիշում ենք, որ քաղաքական իշխանությունը կազմակերպված ձևով և խմբի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություներ, այդ թվում՝ օրենքի խախտում կար, որ չի կարող երկրորդ անգամ ներկայացվել: Հետագայում Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը և դրանից հետո օրենքների փոփոխությունները, մասնավորապես՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու՝ ապօրինի կաշառքի օրենքը, դրանից առաջ հարուցված բազմաթիվ քրեական գործերը թե՛ ՍԴ նախագահի սանիկների հանդեպ, թե՛, ընդհանրապես, ոստիկանական ճնշումները ՍԴ դատավորների նկատմամբ»,-ներկայացրեց Բաբայանը:
Մանրամասները՝ տեսանյութում