Փոսը փորել, նստել են մեջը, դուրս գալու ձևը չեն գտնում
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 35 պատգամավոր խորհրդարան է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ապրիլի 5-ին նշակված սահմանադրական հանրաքվեն։
Այս որոշումից բացի պատգամավորները ներկյացրել են օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին օրենքում» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթում։
Այս փոփոխությունները «Իմ քայլի» մեծամասնությանը անհաժեշտ է, որպեսզի կարողանան աշխատանքից ազատել ՍԴ երեք դատավորներին և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին դարձնել ՍԴ դատավոր։
Ինչպես գիտեք՝ հապշտապ՝ մեկ օրում Սահմանադրություն փոխելու ժամանակ իշխանոթյունը չգիտեր, որ հարցը միայն Սահմանադություն փոխելով չի կարող լուծել։ Սահմանադրական դատարանի դատավորներները իրավաբանությունից հեռու, բայց իրավաբանի կրթությամբ պատգաավորներին հիշեցրին, որ դրա համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում։
Հիմա իշխանական թիմը որոշել է վաղն այդ հարցը լուծել, բայց ինչպես՝ մնում է հարցական։
Օրենսդրական փոփոխություները կատարելու համար անհարժեշտ է պատգամավորների նվազագույնը 80 կողմ ձայն, բայց դա ունենալը դժվար է, քանի որ կորոնավիրուսն է թևածում «Իմ քայլը» խմբակցությունում։
Պաշտոնապես հայտարարվել է 6-ից ավելի պատգամավորի վարակված լինելու և տասնյակից ավելի ինքնամեկուսացվածների մասին, հետաբար այստեղ մեծամասնությանը անհրաժեշտ է լինլու՝ կամ ինքնամեկուսացածներին ու վարակվածներին քարշ տալ Ազգային ժողով, որ նրանք կարողանան ապահովել անհրաժեշտ ձայների քանակ, կամ դիմել «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների օգնությանը։
ԲՀԿ-ն չի մասակցելու վաղվա արտահերթին, քանի որ սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը վիճարկելու հարցով դիմել է Սահմանադրական դատարան, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ չի մասնակցելու քվեարկությանը։
Հիմա «Իմ քայլը» հերթական անգամ հայտնվել է իր իսկ փորած փոսի մեջ ու կանգնել փաստի առաջ՝ կամ վաղը վարակակիրներին հրահանգում է գալ Ազգային ժողով, իսկ դա իրենից ենցթադրում է քրեական պատասխանատվություն, նույն վտանգն է կրում նաև ինքնամեկուսացվածներին խորհրդարան բերելը, կամ չի հասնում իր բաղձալի երազանքին ու չի կարողանում փոփոխություն կատարել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում, ինչը նշանակում է, որ ոչ Հրայր Թովմասյանն է դառնում դատավոր, ոչ էլ ՍԴ դառավորներն են պաշտոնանկ արվում։
Այս երկու կամ-երից որն էլ ընրի «Իմ քայլը» , միևնույն է, իր փորած փոսից դուրս գալ չի կարողանալու։
NewsPress.am