Ստի և իրավական տգիտության արանքում
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը գտնվում է արձակուրդում, դատարանի նախագահի պարտականություններն, ըստ օրենքի, կատարում է դատավորներից տարիքով ամենաավագը՝ Ալվինա Գյուլումյանը:
Սա, ըստ օրենքի, իսկ ըստ իշխանության՝ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից պաշտոնանկ է արվել Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմամաբ, Ալվինա Գյուլումյանը որօպես 12 տարի պաշտոնավարած դատավոր գնացել է տուն:
Այս երկրոդ սցենարը իշխանության երազանքն է, իրենք այսպիսին են պատկերացնում իրենց ու Վահե Գրիգորյանի երազած Սահմանադրական դատարանը, բայց ինչպես շատ հարցերում, սրանում ևս՝ իշխանությունը երազախաբ եղավ:
Պարզվեց, որ օրենքը մնում է օրենք, որքան էլ ոմանք ցանկանան դրա վրա իրենց ոտքերը սրբել:
Երազախաբվածների մասին
Նիկոլ Փաշինյանը, որին թվում է, որ իր ֆեյսբուքյան էջը պաշտոնական տեղեկագիր է և երկրում ընթացող ցանկացած գործընթաց իրավական ուժ է ստանում հեցն իր ֆեյսբուքում արված գրառումից հետո, այսօր շտապել էր իր պաշտոնական ֆեյսբուքյան էջով շնորհավորել Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանին՝ նրան ներկայացնելով որպես ՍԴ նախագահ, թեև իրականում ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է:
Փաշինյանից առաջ էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է Արմեն Խաչատրյանին ընդունել իր մոտ ու թե ինչ են խոսել, ինչ՝ ոչ, դրանից հետո Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկցնում է, որ Աշոտ Խաչատրյանը պատրաստ է ստանձնել ՍԴ դատավորի պաշտոնը և դա այն դեպքում, երբ նույն Աշոտ Խաչատրյանն Արարատ Միրզոյանին նման պատրաստակամության մասին չի ասել:
168․am-ին տված հարցազրույցի ժամանակ ՍԴ դատավորը ասել է, որ ՍԴ նախագահի լիազորությունների ժամանակավոր ստանձնումն իրավաչափ չէ, ինքը որևէ կերպ չի կարող համարվել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող:
Իշխանության կեղտոտ խաղը բացահայտելուց զատ Խաչատրյանը նաև ներկայացրել է այն իրավական խնդիրները, որոնք առաջացել են այսպես կոչված սահմանադրական փոփոխությունները ընդունելուց հետո:
Ինչ է ստացվում՝ գործող իշխանությունը տապալելով սահմանադրական կարգը երկրում ստեղծել է սահմանդրական ճգնաժամ ու հիմա փորձում է ցույց տալ, թե ամեն ինչ իր գծածով է գնում, որ Սահմանադրական դատարանի նախագահն արդեն այլ մարդ է, իսկ այդ այլ մարդը պնդում ՝ համաձայնություն չի տվել Սահամադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելու համար, քանի դեռ լուծված չեն օրենքում առկա խնդիրները:
Ինչ է սա, եթե ոչ իրական սահմանադրական ճգնաժամ. հո ճգնաժամը պոզով-պոչով չի լինում, այն իրականում հենց այսպիսի տեսք ունի:
Իսկ թե այս ճգնաժամից բխող իրավական կազուսների առաջ կանգնելուց հետո դեռ որքան է իշխանությւնը ստելու, ցույց կտա ժամանակը:
NewsPress.am