Մխիթարյանն ու Կավանին կարող են դառնալ թիմակիցներ
«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել «Ռոմա»։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Հարձակվողի պայմանագիրը սպառվում է այս ամսվա 30-ին և ուրուգվայցին ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել հռոմեական ակումբ։
Ընդգծենք, որ Կավանիի ծառայություններով ակտիվ հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկոն»։