Քանի որ քաղաքական ուժերից մեկը ՍԴ չդիմելու նախապայման մատնանշեց Քոչարյանի գործը` որոշել ենք հետ վերցնել դիմումը. Օրբելյան (տեսանյութ)
Քաղաքական ուժերից մեկը որպես ՍԴ չդիմելու նախապայման մատնանշեց Ռ. Քոչարյանի գործը, ուստի 2-րդ նախագահի հետ քննարկումից հետո որոշեցինք հետ վերցնել ՍԴ ներկայացրած մեր դիմումները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Ռոբետ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը Սահմանադրական դատարան դիմելու հարցում, որով պետք է վիճարկվեր սահմանադրական փոփոխություների վերաբերյալ Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված նախագիծը: Էդմոն Մարուքյանը նաև ասել էր, որ «Լուսավոր Հայաստան»-ը ՍԴ կդիմի միայն ՍԴ-ի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ավարտից հետո: