Գիտնականները գնահատել են լուսնի և Մարս մոլորակի վրա մարդու ապրելու շանսերը
Մի շարք մասնագետներ քննարկելով և ուսումնասիրելով մարդու հնարավորություններն ու կենսաբանական կարգավիճակը եկել են այն եզրակացության, որ մարդը չի կարող ապրել լուսնի և Մարս մոլորակի վրա։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Մասնավորապես նշվում է, որ ճառագայթումը լուսնի վրա 400 անգամ ավելի շատ է, քան Երկիր մոլորակում։ Մարս մոլորակում ևս ճառագայթումը շատ է։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն Երկիր մոլորակում են ստեղծված այն բոլոր բարենպաստ պայմանները, որտեղ մարդիկ կարող են ապրել։