Եթե մեր երկրում սահմանադրական կարգը տապալվի, գիտենք ով դրան օժանդակեց իր կլասսիկ աճպարարությամբ. Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այսօրվա հայտարարությանը։
«Կլասիկ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը հերթական անգամ ձև գտավ գնալ երրորդ ճանապարհով՝ խոստացավ դիմել ՍԴ, բայց ուշ՝ այն հույսով, որ այդ ընթացքում կամ էշը սատկի, կամ իշատերը, և գործող իշխանությունը հասցնի կազմաքանդել Սահմանադրական դատարանը, կամ էլ ԲՀԿ-ի հետ ինքը մի հերթական ստորակետի շուրջ չհամաձայնվի, ու պատասխանատվությունը գցի նրա վրա։
Էդմոնը Մարուքյանը հերթական անգամ քաղաքական ճկունության մաստեր-կլասս ցույց տվեց, բայց եթե այս ամենի արդյուքնում մեր երկրում սահմանադրական կարգը տապալվի, մենք գիտենք, թե ով այն տապալեց, և ով դրան օժանդակեց իր կլասսիկ աճպարարությամբ»,-գրել է նա։