Կրիշտիանու Ռոնալդուն ու Մաուրիսո Սարրին դարձյալ կոնֆլիկտ են ունեցել
Ինչպես տեղեկացնում է Mundo Deortivo-ն, Թուրինի «Յուվենտուսի» հանդերձարանում նորից լարվել են կրքերը։ Ըստ աղբյուրի դարձյալ կոնֆլիկտ կա Ռոնալդուի և թիմի մարզիչ Սարիի միջև։
Կոնֆլիկտի պատճառը տակտիկական է, քանի որ Սարրին վերջին հանդիպումներին Ռոնալդուին օգտագործում է խաղադաշտի կենտրոնում, սակայն կենտրոնական հարձակվողի դիրքը Ռոնալդուին հարազատ չէ։
Ընդգծենք, որ մի շարք մասնագետներ տակտիկական այս փոփոխությունը ձախողում են համարում։ Դրա վառ ապացույցը վերջին խաղերում թուրինյան ակումբի անհաջող ելույթներն են։