«Նյուքասլը» պատրաստ է Չիրո Իմմոբիլեի համար վճարել 55 միլիոն եվրո
Իտալական «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմմոբիլեն կարող է տեղափոխվել անգլիական «Նյուքասլ»։
Այս մասին տեղեկանում ենք La Gazzette dello Sport-ից։ Ակումբը պատրաստ է 30-ամյա իտալացու համար վճարել 55 միլիոն եվրո։Անգլիական ակումբը պատրաստ է Իմմոբիլեին առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով։
Այս մրցաշրջանում Իմմոբիլեն 26 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ։