2 շաբաթում Աֆղանստամում հարձակումների հետևանքով մոտ 90 մարդ է մահացել
Աֆղանստանի ազգային անվտանգության ներկայացուցիչ Ջավիդ Ֆեյսալը նշել է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում «Թալիբան» շարժման հարձակումների հետևանքով երկրում մահացել է 89 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Վերջին շրջանում երկրում շատացել են մի շարք խմբերի կողմից հարձակումները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև փետրվար ամսին համաձայնագիր կնքվեց, ըստ որի խմբավորումը չպետք է հարձակվեր Աֆղանստանում գտնվող օտարազգի զորքերի դեմ։