«Արսենալի» մարզիչն ու ֆուտբոլիստները ծնկի են եկել՝ հարգելու Ջորջ Ֆլոյդի հիշատակը (ֆոտո)
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան իր թիմի հետ միասին ծնկի է եկել, որպեսզի հարգի մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակը։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի թվիթթերյան էջից։
Ֆուտբոլիստները մարզադաշտ են դուրս եկել զանազան մարզաշապիկներով, որոնց վրա ռասիզմի դեմ գրառումներ կան։
Ընդգծենք, որ Ֆլոյդի մահվանից հետո ֆուտբոլային մի շարք հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստները հարգել են աֆրոամերիկացու հիշատակը։