Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է վարակվել կորոնավիրոսով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է , որ շատ է ցանկացել անձամբ վարակվել կորոնավիրուսով, որպեսզի իր անձնական փորձով մարդկանց ցույց տա, որ կորոնավիրուսը ժանտախտ չէ։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Զելենսկին իր օգնականներին առաջարկել էր, որպեսզի ինքը հիվանդանա, իրեն մեկուսացնեն, իսկ երբ առողջանա, մարդկանց համար հիվանդությունը կդառնար ավելի հեշտ։
Սակայն իր օգնականները հավանություն չեն տվել այդ գաղափարին։ Վերջին տեղեկություններով Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 27 հազարի, որոնցից 797-ը մահացել է։