Որքա՞ն մարդ է աշխարհում վարակվել կորոնավիրուսով
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ինֆեկցիա գրանցվել է 7 միլիոն 118 հազար մարդու մոտ, որոնցից 406 հազարը մահացել են։
Այս մասին տեղեկանում ենք միջազգային վիճակագրական տվյալներից։ Վերջին 24 ժամում գրանցվել է վարակի 103 հազար դեպք, իսկ մահվան՝ 3670-ը։ Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է 3 միլիոն 293 հազար մարդ։
Հիշեցնենք, որ վարակի առաջին դեպքը գրանցվել է Չինաստանի Ուհան քաղաքում՝ 2019 թվականի դեկտեմբերին։