Samsung-ն իր նոր սմարթֆոնների շնորհանդեսը կիրականացնի օնլայն ռեժիմով
Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը իր նոր սմարթֆոնները կներկայացնի օնլայն տարբերակով։
Այս մասին տեղեկացնում է Yonhap-ը։ Աղբյուրի տեղեկություններով ընկերությունը որոշել է այդ քայլին դիմել կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված։ Նշվում է, որ առաջիկայում ընկերությունը կներկայացնի 2 նոր սմարթֆոններ՝ Galaxy Note 20-ը և Galaxy Fold 2-ը։
Նշվոմ է նաև, որ կարող է ներկայացվել նաև պլանշետի մեկ նոր մոդել ևս։