Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Վազող տողեր

Վարչապետի անձնական ամբիցիաների պատճառով մերժվեց Եվրոպայից և Ամերիկայից տրված բացառիկ արժեքավոր առաջարկը. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ)

Դեռևս ս/թ մարտի 3-ին, երբ Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը, ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը նամակով դիմեց ՀՀ վարչապետին և առողջապահության նախարարին՝ առաջարկելով իր օգնությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ։ Առաջարկությունը վերաբերում էր ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների և ռազմաբազաների անձնակազմի անվտանգությունն ապահովող աշխարհի խոշորագույն և արհեստավարժ, մասնագիտացված ամերիկյան կազմակերպությունների կողմից անվճար օգնությանը՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

Առողջապահության նախարարությունից ստացվեց նամակի պատասխան, որտեղ նշվում էր, որ չկա օգնության կարիք։

Սակայն ընդամենը դիտելով առողջապահության նախարարի կազմակերպած՝ արտերկրից ժամանած կորոնավիրուսով կասկածյալ հիվանդների դիմավորման խայտառակ տեսանյութը, որտեղ նախարարության՝ այլմոլորակայինի արտաքինով ու վիրաբուժական դիմակով «պաշտպանված» ներկայացուցիչը կասկածյալ վարակվածներին տաքսիներով ուղարկում էր տուն՝ վարակելու այլոց, պարզ էր դառնում, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը չէր իրականացվում պատշաճ մակարդակով։ Այս ցավալի ու զավեշտալի իրականության պայմաններում մերժվեց Եվրոպայից և Ամերիկայից տրված բացառիկ արժեքավոր մեր առաջարկը մի պարզ պատճառով․ գործեցին վարչապետի անձնական ամբիցիաները։

Հավելենք, որ ԵՀՄՖ նախագահը, ստանալով մերժում ՀՀ կառավարությունից, չնահանջեց իր մտադրությունից և դիմելով Եվրոպայի, Ռուսաստանի և Միացյալ նահանգների բոլոր հայկական կազմակերպություններին՝ առաջարկեց կոորդինացնել Հայաստան առաքվող դեղամիջոցների և բժշկական սարքավորումների խմբաքանակները Հայաստանի բնակչությունը կորոնավիրուսի արհավիրքից փրկելու համար։ Այդ գործընթացը կազմակերպելու նպատակով դոկտոր Գրիգորյանը կրկին նամակով դիմեց ՀՀ վարչապետին, սակայն նամակը մնաց անպատասխան։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 10,009 դեպք և 158 մահ։ Համեմատելու համար նշենք, որ Սլովակիայում առայսօր գրանցվել է կորոնավիրուսի 1,522 դեպք և ընդամենը 28 մահ՝ 5,5 մլն․ բնակչության դեպքում։ Սլովակիան դեռևս փետրվարի վերջից սկսել էր լուրջ միջոցառումներ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում՝ խիստ հսկողություն սահմաններին, մարտի 9-ից վիրուսի մեկ դեպք հայտնաբերվելու հետևանքով փակվեցին անխտիր բոլոր ուսումնական հաստատությունները, արգելվեցին բոլոր մասսայական միջոցառումները, փակվեցին թանգարանները, պատկերասրահները և այլ կառույցներ։ Միևնույն ժամանակ, Հայաստանում, որը գտնվում էր աշխարհում կորոնավիրուսի ամենավտանգավոր կենտրոններից մեկի՝ Իրանի հարևանությամբ, վիրուսի դեմ կատաղի պայքար սկսելու փոխարեն՝ մարդիկ վարչապետի գլխավորությամբ մասնակցում էին հանրահավաքների։ Այսօր Սլովակիան, որը գրեթե հաղթահարել է կորոնավիորւսը, բացել է իր սահմանները հարևանների հետ, երկիրը վերադարձել է բնականոն կյանքին։

Որպես հավելում, նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ Վրաստանի կառավարությունը, հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի աճող բարձր տեմպերը, քննարկում է մինչև տարեվերջ Հայաստանի հետ սահմանը փակելու հարցը։

Այսքանից հետո, տեսնելով Հայաստանում վարակվածների ու մահերի օրեցօր աճող թվերը՝ ցավ ենք ապրում, որ, չնայած մեր հսկայական ջանքերին ու ցանկություններին՝ ՀՀ կառավարության անդամների անձնական ամբիցիաները վեր դասվեցին Հայաստանի կայունության ու հայ ժողովրդի առողջության շահերից, մեր բոլոր ձգտումները՝ ձեռք մեկնելու երկրին ու բնակչությանը՝ ի չիք դարձան վարչապետի ցանկությամբ և մնացին անկատար։