Կա մահվան 6 նոր դեպք, ծայրահեղ ծանր է՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքերին միացված 15 հոգի. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Մինչ օրս արձանագրված ամենամեծ թիվն ենք ունեցել կորոնավիրուսով դեպքերի՝ 697 նոր դեպք. ընդահանուր թիվը հատել է 11 հազարի շեմը՝ հասվելով 11 221-ի, ունենք մահվան 6 նոր դեպք: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտավորապես նույնն է մնում: Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքերին միացված 15 հոգի»,-ասաց առողջապահության նախարարը:
Նրա խոսքով, վարակման դեպքեր լինում են տարբեր արտադրական կոլեկտիվներում:
«Փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է նոր բռնկում: Փաստացի հիմա հնարավոր է նման սցենար ունենանք, դրա համար շատ կարեւոր է կանոնների խիստ պահպանումը»,-ասաց նախարարը: