ԱՄՆ-ում գրեթե 10000 մարդ է ձերբակալվել ցույցերի ժամանակ
ԱՄՆ-ում ցույցերի պահից ի վեր ձերբակալվել է 9300 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Associated Press կայքից։
Աղբյուրը նշում է, որ միայն Լոս Անջելեսում ձերբակալվել է 2700 մարդ։ Նյու-Յորքում ձերբակալվել է 1500 մարդ։ Ձերբակալվածներ կան նաև Դալլաս, Հյուսթոն, Ֆիլադելֆիա քաղաքներում։
Ընդգծենք, որ մայսի 25-ից ԱՄՆ-ում սկսեցին ցույցեր՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո, ով մահացավ ոստիկանության գործողության հետևանքով։