Հայաստանը կորոնավիրուսով վարակակիրների թվով աշխարհում 55-րդն է
Այսօր պարզ դարձավ, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք և մահվան 20-ը։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 10 հազարը, որոնցից 3427-ն արդեն ապաքինվել են։
Մահացածների թիվը կազմում է 214-ի։ Թվերի թարմացումից հետո ստացվում է, որ Հայաստանը աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թվով 55-րդն է։
Մեր հարևաններ Ադրբեջանը 67-րդն է, իսկ Վրաստանը՝ 124-րդը։