Իսրայելացի ոստիկանը կրակել ու սպանել է պաղեստինցի տղամարդուն
Իսրայելի սահմանային ոստիկանությունը կրակել է Արևելյան Երուսաղեմի մի բնակչի վրա,կարծելով, թե նա զինված մարդ է։
Այս մասին ասվում է Իսրայելի ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ։ Կրակոցից մահացած տղամարդու մոտ զենք չի հայտնաբերվել։
Ոստիկանությունը ներքին հետաքննություն է իրականացնում պարզելու համար այս պատմության բոլոր հանգամանքները։ Այս պահին դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։