Հայտնի են «Միլանի» ֆուտբոլիստների հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանները
Իտալական «Միլանի» ֆուտբոլիստները հանձնել են կորոնավիրուսի թեստ և ստացել պատասխանները։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ակումբում կորոնավիորւսով վարակված ֆուտբոլիստ չկա՝ թեստի բոլոր պատասխանները եղել են բացասական։ Այսպիսով երկրորդ թեստից հետո, եթե պատասխանները նույնպես դրական եղան, ակումբը կսկսի լիարժեք մարզումները։
Ընդգծենք, որ ավելի վաղ իտալական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ միլանյան թիմում կան կորոնավիրուսով հիվանդներ, սակայն ակումբի կողմից այն հերքվեց։