1 օրում Հնդկաստանում COVID-19-ով վարակվել է 5600 մարդ
Հնդկաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 5600 նոր դեպք։ Այսպիսով երկրում հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 112 հազարի։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Երկրում վիրուսից ապաքինվել է 45 հազար մարդ, 3435 մարդ մահացել է։
Միայն վերջին 24 ժամում գրանցվել է 132 զոհ։