Թուրքիան սահմանները կբացի մայիսի 30-ից
Թուրքիան սահմանները կբացի մայիսի 30-ին՝ 31 երկրների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է, որ սահմանները կբացվեն այն երկրների հետ, որտեղից առավել շատ են գալիս զբոսաշրջիկները։
Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյան նշել է, որ այս հարցով Թուրքիան խորհրդակցել է 70 երկրի հետ։