Ոստիկանությունը կոչ է անում չգնալ օդանավակայան և մարդկային կուտակումներ չառաջացնել
Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։
Այս առնչությամբ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիներն ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։
Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»: