Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե
Վազող տողեր

Արման Բաբաջանյանը շատ ծանր է տարել Արթուր Ասատրյանի արդարացումը. փաստաբան

Արթուր Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանի մեկնաբանությունը.

Դիտելով Արման Բաբաջանյանի ելույթը, ցանկանում եմ անդրադառնալ դրան՝ պատգամավորն անհասկանալի դրդապատճառներով, ակնհայտ վիրավորում և զրպարտում է ինչպես Արթուր Ասատրյանին, այնպես էլ ամբողջ դատական համակարգին։

Բաբաջանյանը, չհանդիսանալով դատավարության մասնակից, ցանկանում է ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ, հատկապես վերադաս ատյանների։ Դատելով տեսանյութից, Արման Բաբաջանյանը շատ ծանր է տարել Արթուր Ասատրյանի արդարացումը, այն պարագայում, երբ չի հանդիսացել դատավարության կողմ, առավել ևս տուժող։ Թե ում պատվերն է կատարում դեռևս հասկանալի չէ, քանի որ Արթուր Ասատրյանի դեմ նրա ակնհայտ ագրեսիան բոլորովին այլ բանի մասին է խոսում։

Ինչ վերաբերում է Արթուր Ասատրյանին քրեաօլիգարխիա կամ հանցագործ որակելուն, ապա պետք է փաստենք, որ Ասատրյանը նախկինում երբևէ դատապարտված չի եղել, բացառապես զբաղվել է գործարարությամբ, Հայաստանի Հանրապետություն՝ բացի գումար բերելուց և բարեգործական ծրագրեր իրականացնելուց, որևէ գործունեություն չի իրականացրել, որևէ կլանի անդամ չի եղել, առավել եւս քրեական ենթամշակույթի որևէ աստիճանակարգ չի ունեցել, իսկ այս քրեական գործով մեղադրանքը վերաբերում է նրան սպանել ցանկացող անձանց բացահայտելուն։ Մինչդեռ, նույն տեսանյութում Արման Բաբաջանյանը տեղեկություն է հայտնում իր իսկ դատվածության և տարիներով ազատազրկման ձևով պատիժ կրելու մասին։ Նա ասում է, թե իբր իր ձեռքի տակ է մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը՝ բոլոր ապացույցներով, եւ պնդում է, թե այս գործով Արթուր Ասատրյանը չէր կարող արդարացվել եւ նրա հանցանքը վկայող բազմաթիվ ապացույցներ կան․․

Նախ մեղադրական եզրակացությունը և գործով առկա ապացույցները Արման Բաբաջանյանի ձեռքի տակ հայտնվելու հանգամանքը խիստ կասկածելի է, այն պարզ պատճառով, որ նա չի հանդիսացել դատավարության կողմ կամ մասնակից և որևէ առումով չի մասնակցել դատաքննությանը ու դռնբաց դատական որևէ նիստի ներկա չի գտնվել, հետևաբար նա չէր կարող տիրապետել դատաքննությամբ հետազոտված այն ապացույցներին, որոնք որևէ այլընտրանք չէին կարող թողնել որևէ դատավորի՝ Արթուր Ասատրյանին այդ մեղադրանքով արդարացնելու առումով։ Ակնհայտ է, որ Արման Բաբաջանյանի վիրավորական և զրպարտչական տեսանյութը թաքնված նպատակ ունի՝ քաղաքական իշխանությանը սադրելով, վերադաս դատական ատյանների նկատմամբ ակնհայտ ճնշում գործադրելու միտում է հետապնդում, որով հավանաբար փորձ է արվում ծառայել այն ուժերին, որոնք ի սկզբանե նախաձեռնել էին Արթուր Ասատրյանին ազատությունից զրկել և կանգնած են այս հորինված քրեական գործի ակունքներում։
Հորդորում եմ Արման Բաբաջանյանին՝ նույն Յութուբ կայքի միջոցով ներողություն խնդրել վիրավորանքների համար և հերքում պարունակող տեսանյութ տեղադրել նույն կայքում։ Նաեւ հերքել այն տեղեկությունը, թե իբր Ա․ Ասատրյանը հանդիպում է խնդրել իր հետ և ակնկալել իր բարյացակամությունը։

Որպեսզի հանրության համար պարզ լինի իրականությունը, ստիպված եմ նաև համառոտ ներկայացնել որոշ հանգամանքներ, թե ինչու չէր կարող կայացվել այլ դատական ակտ։ Մեղադրանքի հիմքում որպես առանցքային ապացույցներ դրված էին 3 «տուժողների» ցուցմունքները և նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցմունքը։ Նշեմ, որ չնայած մեր բազմաթիվ միջնորդություններին, նախաքննության ընթացքում տուժող ճանաչված անձինք չեն առերեսվել Արթուր Ասատրյանի հետ, Ասատրյանը նրանց նաեւ ճանաչման չի ներկայացվել և դատարանում, տեսնելով Արթուր Ասատրյանին, նրանք միաբերան հայտարարեցին և հստակ պնդեցին, որ դահլիճում գտնվող անձին՝ Արթուր Ասատրյանին տեսնում են առաջին անգամ և նա հաստատապես իրենց առևանգած անձը չէ։ Իսկ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դատարանում հայտնեց, որ Արթուր Ասատրյանը որևէ առևանգում չի կատարել և նրա հետ ինքն իրականացրել է զուտ օպերատիվ, տակտիկական անհրաժեշտ զրույցներ՝ պարզելու համար նրա կողմից մարդկանց առևանգում կատարվե՞լ է, թե՞ ոչ և համոզվել է, որ նա առևանգում չի կատարել:

Որևէ այլ ապացույց գոյություն չունի և Արթուր Ասատրյանի վերաբերյալ կայացված դատական ակտը հիմնված է բացառապես դատաքննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների վրա։