Կորոնավիրուսով հիվանդ Դմիտրի Պեսկովը խոսել է իր առողջական վիճակի մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է իր ինքնազգացողության մասին։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Պեսկովը նշել է, որ այս պահին ինքը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։ Նա շնորհակալություն է հայտնել լրագրողներին, ովքեր հետաքրքրվել են իր առողջությամբ։ Հիշեցնենք, որ Պեսկովի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի դարձավ մայիսի 12-ին։
Ավելի վաղ կորոնավիրուս հայտնաբերվել էր նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ։