Հուլիսին կվերսկսվեն «Մատրիցա» ֆիլմի նկարահանումները
«Մատրիցա» ֆիլմի 4-րդ մասի նկարահանումները դադարեցվել էին կորոնավիրուսով պայմանավորված։ Ֆիլմի նկարահանումները կվերսկսվեն հուլիսի 6-ից։
Այս մասին տեղեկանում ենք Deadline-ից։Ֆիլմի նկարահանումները պետք է անցկացվեն Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Գերմանիայում և Լեհաստանում։
Առաջին անգամ մարտաֆիլմում կհայտնվեն այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Պրիյանկա Չոպրան, Ջեսսիկա Հենվիկը, Նիլ Պատրիկ Հարրիսը և այլն դերասաններ։