Ջենիֆեր Լոպեսի 12-ամյա դուստրը գիրք է գրել
Ջենիֆեր Լոպեսի 12-ամյա դուստրը գիրք է գրել։ Այս մասին հայտնել է Լոպեսն իր ինստագրամյան էջում։
Լոպեսը նշել է, որ հպարտանում է իր 12-ամյա Էմմայով․ «Նա իր ամենօրյա աղոթքներով կիսվել է իր առաջին գրքում՝ «Աստված, օգնիր»։ Այս գիրքը ընտանիքներին ցույց կտա խաղաղության և զորության ճանապարհը»։
Ընդգծենք, որ Էմման և իր երկվորյակ եղբայրը՝ Մաքսը, ծնվել են Մարկ Էնտոնիի հետ ամուսնությունից։