Մահացել է ռոք երգչուհի Մելիսսա Էտերիջի 21-ամյա որդին
Ռոք երգչուհի Մելիսսա Էտերիջի 21-ամյա երեխան՝ Բեկկետ Սայֆերը մահացել է։
Այս մասին տեղեկանում ենք CNN-ից։Ռոք երգչուհու խոսքերով իր որդու մահվան պատճառը եղել է թմրադեղերը, որոնց դեմ նա պայքարում էր։ Սոցցանցում կատարած գրառման մեջ ռոք երգչուհին նշել է նաև, որ իր ընտանիքը, ընկերները և բոլորն նրանք, ովքեր սիրում էին իր որդուն՝ կկարոտեն նրան։
Ընդգծենք, որ Մելիսսա Էտերիջը ունի նաև մեկ դուստր։