Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները (ուղիղ)
Երևանի ընդհանուր իրավության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Դատարանը մերժեց բոլոր 3 միջնորդությունները։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Դրանից բացի երկու միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։ Դրանցից մեկը իրենց պաշտպանյալի առողջական վիճակը հաշվի առնելով խափանման միջոցը փոխելու, մյուսը՝ գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին էր։