Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Վազող տողեր

Ճգնաժամի, կոլապսի ժամանակ պատասխանատուն լինելու է պետությունը, կառավարությունը, ոչ թե սոցիալական հեռավորությունը խախտած քաղաքացին․ Էլինար Վարդանյան

Վարչապետը մտահոգություն հայտնեց վարակի աճի վերաբերյալ։ Մտահոգությունը հնչեցվեց այն ժամանակ, երբ առողջապահության նախարարի ներկայացրած թվերը աստիճանաբար իրականություն են դառնում։ Մենք օրական կտրվածքով արդեն հատում ենք 200-ի սահմանը։

Ի վերջո ֆիքսվեց, որ դա ոչ միայն հանրային առողջության, այլ կառավարման լուրջ կոլապսի կարող է բերել։ Վարչապետը նախազգուշացնում է, որ եթե վարակի աճը պահպանվի, ապա մենք կրկին կգնանք խիստ սահմանափակումների ճանապարհով։

Մենք այս մասին բարեկամաբար զգուշացնում էինք։ Մենք ահազանգում էինք, որ չի կարելի հույսը դնել հասարակության որակի վրա, որովհետև այդ ժամանակ հերթական անգամ կձախողենք, ինչպես ձախողեցինք պսևդոկարանտինի ժամանակ։

Համաճարակի ծավալման թափը կարող էր կոտրվել, եթե մենք չշտապեինք սահմանափակումների թուլացման հարցում։ Կառավարությունն անտեսեց մի խումբ հանրային գործիչների կողմից հնչեցված առաջարկը՝ չեղարկել սահմանափակումների թուլացումը, երկու շաբաթով խստացել սահմանափակումները և այդ ընթացքում ինտենսիվ նախապատրաստվել սահմանափակումների թուլացմանը, և նոր գնալ դրան։ Մեր առաջարկը անտեսելը՝ քաղաքական որոշման հարց էր, բայց նաև քաղաքական պատասխանատվության։

Ամբողջ աշխարհն է շարժվում այդ մոտեցմամբ՝ սահմանափակումները թուլացվում են, երբ երկու շաբաթ անընդմեջ նոր հիվանդների թիվը նվազում է, երբ հիվանդացողների և առողջացածների հարաբերակցությունը հօգուտ վերջիններիս է։ Մենք արեցինք ճիշտ հակառակը։

Վարակի պիկի ժամանակ հրաժարվեցինք սահմանափակումներից՝ հույսը դնելով քաղաքացիների գիտակցության վրա։ Հիմա էլ վարչապետի խոսքն ուղղված էր քաղաքացիներին՝ խնդրելով, պահանջելով վերջիններից լինել պատասխանատու վարակի տարածման հարցում։
Կոչերով արդյունքի չենք հասնելու, որովհետև ոչ կոչը, ոչ էլ կոչ անողը հասարակության մոտ չունեն հեղինակություն։ Մեր հասարակության ներսում կան տարբեր շերտեր, որոնցից ակնկալել սոցիալական հեռավորության, դիմակների կրման, սանիտարական նորմերի և այլ արգելքների պահպանում շատ բարդ է։

Մյուս կողմից, երբ մեկ ամիս առաջ առողջապահության նախարարը խոսում էր դիմակների անարդյունավետության մասին, շատ դժվար է հիմա հասարակությանը համոզել հակառակում։ Միգուցե ժամանակն է կոչերից անցում կատարել և շարժվել պարտադրանքի ճանապարհով՝ պատասխանատվության ուժով պարտադրել հանրային վայրերում կրել դիմակներ, պահպանել սանիտարական նորմերն ու արգելքները։

«Կորոնավիրուսի ճգնաժամը, մեր ընդհանուր ուշադրությունից, հանրային ուշադրությունից դուրս է մնում». վարչապետ:

Վարչապետը ֆիքսեց իրականությունը։ Սակայն ճգնաժամը պետք է դուրս չմնա հատկապես կառավարության ուշադրությունից, հանրային ուշադրությունը ածանցվում է դրանից։ Սա ավելի շատ պետական քաղաքականության, և ավելի քիչ քաղաքացիական պատասխանատվության խնդիր է։ Ճգնաժամի, կոլապսի ժամանակ պատասխանատուն լինելու է պետությունը, կառավարությունը, և ոչ թե սոցիալական հեռավորությունը խախտած քաղաքացին։

Մենք ուշ, թե շուտ վերադառնալու են սահմանափակումներին, որովհետև դա է պահանջում հանրային առողջությունը, դա է պահանջում պետության անվտանգությունը։ Կորոնավիրուսի ճգնաժամը չի կարող, չպետք է դուրս մնա կառավարության ուշադրությունից, հակառակ դեպքում հնարավոր չի լինի կանխել այն իրավիճակը, որ սպառնում է Հայաստանին։ Իսկ թե համաճարակի վատ սցենարների դեպքում ինչ իրավիճակ է լինելու Հայաստանում, քաղաքական իշխանությունը կարծես կամաց-կամաց սկսում է գիտակցել։ Վարչապետը վերջապես առողջապահության նախարարի թվերի հետևում տեսնում է գալիք իրականությունը։


Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»