ԱՄՆ-ի սենատում ներկայացվել է Չինաստանի դեմ պատժամիջոցի նախագիծ, որը կապված է COVID-19-ի հետ
Ամերիկայի սենատը ցանկանում է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների կարգ սահմանել, որը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ։
Այս մասին հայտնել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն սանկցիաներ կկիրառի, եթե Չինաստանը չներկայացի վիրուսի հետ կապված բոլոր մանրամասները։
Ընդգծենք, որ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ կորոնավիրուսի պանդեմիայի հիմքում կանգնած է Չինաստանը։ Չինական կողմն էլ իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները։