Թայլանդում առաջին անգամ չի գրանցվել կորոնավիրուսով վարակի գեթ 1 դեպք
Թայլանդում առաջին անգամ կորոնավիրուսի էպիդեմիայի ի հայտ գալուց հետո չի գրանցվել վարակի գեթ մեկ դեպք։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Երկրում չի գրանցվել նաև մահվան դեպք։ Այս պահին երկրի հիվանդանոցներում բուժում է ստանում ընդհամենը 117 մարդ։
Այսպիսով երկրում կորոնավիրուսից վարակվել է ընդհանուր առմամբ 3017 մարդ և մահացել 56-ը։