Սաակաշվիլին ԱՄՆ-ին առաջարկել է մասնակցել Ուկրաինայում բարեփոխումների գործընթացին
Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նոր ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է ամերիկյան կողմի մասնակցությունը՝ Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների գործընթացին:
Այս մասին հայտնել է Սաակաշվիլին՝ Ֆեյսբուքյան իր էջում։Այս հարցը Սաակաշվիլին քննարկել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Կրիստինա Կվինի հետ։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին նշանակեց Ուկրաինայի նախագահին առընթեր բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում։