Աճուրդի է հանվել Nirvana ռոք խմբի երաժիշտ Կուրտ Կոբեյնի կիթառը
Աշխարհահռչակ Nirvana ռոք խմբի երաժիշտ Կուրտ Կոբեյնի կիթառը հանվել է վաճառքի։ Այս մասին տեղեկանում ենք Juliens Auctions-ից։
Կիթառի նախնական գինը կազմել է 1 միլիոն դոլար։ Վաճառքի հանված կիթառով Կոբեյնը նվագել է 1993 թվականի նոյեմբերի 18-ին, Նյու Յորքում կայացած հայտնի համերգի ժամանակ, որից 5 ամիս անց նա մահացել է։
Աճուրդը կկայանա այս տարվա հունիսի 19-20-ը՝ Բեվեռլի Հիլզում։