Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել Հռոմում
Իտալիայի մայրաքաղաք Հռոմի մերձակայքում տեղի է ունեցել 3,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Առավոտյան 6-ին տեղի ունեցած ցնցումները զգացել են տարածքի բնակիչները։ Ցնցումները գրանցվել են 11 կիլոմետր խորությամբ։ Ցնցումները լսելով շատ մարդիկ տանից դուրս են եկել փողոց։
Ընդգծենք, որ Իտալիայի համար երկրաշարժի առավելագույն չափը դա 5,5 մագնիտուդն է։