Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 626-ի
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 3-ով և դարձել 626։ Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»-ից։
Բուժվածների թիվը հասնում է մոտ 300-ի։ 4702 հոգի ինքնամեկուսացած է։ Ընդգծենք, որ Վրաստանն աշխարհում համարվում է այն սակավ երկրներից մեկը, որտեղ գրանցվել են վարակի ու մահացության ամենացածր թվերը։
Նշենք նաև, որ Վրաստանը նախապատրաստվում է այս տարի ամռանը զբոսաշրջիկներ ընդունել։