«Յուվենտուսը» վերսկսել է մարզումները (ֆոտո)
Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստները վերադարձել են ակումբի մարզաբազա։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի թվիթթերյան էջից։
Բոլոր ֆուտբոլիստները բուժզննում են անցել և սկսել են մարզվել։ Ընդգծենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն երեկ է ժամանել Թուրին և 14-օրյա կարանտինից հետո միայն կսկսի մարզվել թիմի հետ։
Թուրինյան ակումբը գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։