Շանհայի Disneyland-ը մայիսի 11-ից կսկսի ընդունել այցելուներ
Շանհայում գտնվող Disneyland-ի զվարճանքների այգին, որ փակվել էր հունվարի 11-ին կորոնավիրուսի պատճառով, կսկսի իր աշխատանքը մայիսի 11-ին։
Այս մասին տեղեկանում ենք Weibo-ից։ Այգին աշխատանքը կսկսի ոչ ամբողջական ռեժիմով։ Այգու այցելուները կլինեն սանիտարական հսկողության տակ։
Նշվում է նաև, որ այգու տոմսերը կլինեն սահմանափակ։