Ուժեղ քամիներ ԱՄՆ-ի Տեննեսսի նահանգում․ 130 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
ԱՄՆ-ի Տեննեսսի նահանգում ուժեղ քամիների հետևանքով առանց էլեկտրականության է մնացել 130 հազար մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Քամուց հետո վերականգնվել է մոտ 50 հազար բնակչի էլեկտրականությունը։ 80 հազար մարդ շարունակում է մնալ առանց հոսանքի։ Այս պահին համապատասխան աշխատակիցները շարունակում են աշխատանքները, որպեսզի վերականգնվի էլեկտրականությունը։
Նշենք, որ վերջին շաբաթներին ԱՄՆ-ում ուժեղ քամիների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։