Ուկրաինայում կարանտինը կերկարացվի մինչև մայիսի 22-ը
Ուկրաինայի ղեկավարությունը պլանավորում է երկարացնել երկրում կարանտինի ժամկետը մինչև մայիսի 22-ը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Սակայն մայիսի 11-ից մի քանի սահմանափակումներ երկրում կվերացվեն։ Մասնավորապես կթույլատրվի այգիներում զբոսնելը, ստոմատոլոգների և խանութների աշխատանքը։ Նշվում է նաև, որ կարանտինն Ուկրաինայում կարող է երկարացվել անգամ մայիսի 22-ից հետո։
Ըստ վերջին տեղեկությունների Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդացել է 12331 մարդ, որոնցից 303-ը մահացել են։