Սերբիայում կվերաբացվեն ռեստորաններն ու հասարակական տրանսպորտը
Սերբիայի իշխանությունները մեղմացրել են կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված երկրում հաստատված կարանտինային պայմանները։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Մայիսի 8-ից երկրում կսկսի գործել տրանսպորտը։ Նշվում է, որ ավտոբուսներում արգելվում է միացնել օդորակիչը, ինչպես նաև ուղևորները պետք է պահպանեն սահմանված հեռավորությունը։
Կսկսի գործել նաև մետրոն։ Երկրում կվերաբացվեն ռեստորաններն ու սրճարանները։