Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը հանդիպել են․ ի՞նչ է քննարկվել
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Հանրապետության կառավարման հիմքում դնելով հանրային և քաղաքական միասնականությունն ու համերաշխությունը՝ այսօր հանդիպել եմ ԱՀ արտաքին գործերի նախարար եւ վերջին համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։
Քննարկել ենք մեր հայրենիքի առաջ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին եւ տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Մեր երազանքների Արցախի կառուցման հետագա գործընթացներում կարևորել ենք երկրում փոխադարձ հարգանքի ու համերաշխության լիակատար մթնոլորտի ստեղծումը»։