«Բարսելոնա»-ն Նեյմարին պատրաստ է տարեկան վճարել 20 միլիո եվրո գումար․ «ՊՍԺ»-ում նա ստանում է 52 միլիոն եվրո
Նեյմարի ապագան շարունակում է մնալ անորոշ ու անհասկանալի։ Եթե բրազիլացին որոշի վերադառնալ «Բարսելոնա», ապա ստիպված կլինի աշխատավարձի լուրջ իջեցման։
Եթե կատալոնական ակումբը որոշի նրան գնել, ապա կարող է տարեկան վճարել 20 միլիոն եվրո աշխատավարձ։
Նեյմարը «ՊՍԺ»-ում տարեկան ստանում է մոտ 52 միլիոն եվրո աշխատավարձ։ Փարիզցիները Նեյմարին առաջարկում են նոր պայմանագիր, որտեղ տարեկան մաքուր գումարն առանց բոնուսների կկազմի 38 միլիոն եվրո։