Մինչև 2021 թվականն Իսպանիայում կդադարեցվեն սպորտային զանգվածային միջոցառումները
Իսպանական Լա Լիգայի տնօրեն Խավիեր Տեբսը հայտնել է ակումբներին, որ Իսպանիայի իշխանությունները արգելում են զանգվածային սպորտային միջոցառումները մինչև 2021 թվականը։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru-ից։ Այս որոշման հիմքում կորոնավիրուսն է։
Նշվում է, որ առաջիկայում հերթական քննարկման ժամանակ որոշում կկայացվի, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը սկսվի մայիսի 9-ից։